Եվրամիությունը չի կարող պաշտպանել Եվրոպան առանց ՆԱՏՕ-ի։ Հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք ողջունում ենք Եվրոպական Միության պաշտպանական ջանքերը: Մենք պետք է խուսափենք կրկնօրինակումից ու մրցակցությունից։ Մասամբ այն պատճառով, որ ԵՄ-ն չի կարող պաշտպանել Եվրոպան: ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի 80 տոկոսը ստացվում է ոչ ԵՄ դաշնակիցներից: Դա նաև աշխարհագրություն է: Եթե նայեք ՆԱՏՕ-ի քարտեզը, Նորվեգիան հյուսիսում, Թուրքիան հարավում, բայց, իհարկե, նաև ԱՄՆ-ը, Կանադան ու Մեծ Բրիտանիան, նրանք կարևոր նշանակություն ունեն Եվրոպայի պաշտպանության համար»,- ասել է Ստոլտենբերգը Washington Post-ին՝ պատասխանելով Ֆրանսիայի նախագահի Էմանուել Մակրոնի հայտարարության վերաբերյալ հարցին։
Եվրամիությունը չի կարող պաշտպանել Եվրոպան առանց ՆԱՏՕ-ի։ Հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրել է РИА Новости-ն։