Ժողովրդավարական բարեփոխումների ու Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդդլայնված համաձայնագրի իրագործման նպատակով ԵՄ-ն Հայաստանին 25 մլն եվրոյի լրացուցիչ օժանդակություն է հատկացրել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Որոշումը ընդգրկված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 13-ին, Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի երկրորդ նիստից անմիջապես հետո:
«Որպես բարեփոխումների համաձայնեցված օրակարգի և գործընկերության մասին համապարփակ և ընդլայնված համաձայնագրի արդյունավետ իրականացմանը Հայաստանի հավատարմության ճանաչում՝ ԵՄ-ն որոշում է կայացրել, աջակցության գործողությունների ամենամյա ծրագրի համաձայն, հավելյալ 25 մլն եվրո հատկացնել Հայաստանին՝ 2019 թվականի համար»,- ասված է հայտարարության մեջ:
ԵՄ խորհուրդը կարևորել է Գործընկերության մասին համապարփակ և ընդլայնված համաձայնագրի հետագա իրագործման կարևորությունը՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ընդլայնման համար:
Եվրամիությունը նաև խոստացել է շարունակել աջակցել Հայաստանին նաև մի շարք այլ ոլորտներում, այդ թվում ենթակառուցվածքների և էներգետիկ նախագծերի իրականացման գործում, ինչպես նաև դատական համակարգի բարեփոխումների շարունակականությունը (այն արևմտյան չափանիշներին համապատասխանեցնելու) և բիզնես պայմանների բարելավումը ապահովելու գործում: