Եվրամիությունը հետաքննում է Instagram-ի եւ Facebook-ի ազդեցության հետեւանքները երեխաների վրա. NYT

Ամենադիտվածներ

Եվրամիությունում հինգշաբթի սկսվել է հետաքննություն ամերիկյան տեխնոլոգիական հսկայի՝ Meta-ի նկատմամբ, կապված Instagram-ի եւ Facebook-ի պոտենցիալ ազդեցության հետ երեխաների վրա, ինչը հեռուն գնացող հետեւանքներ ունի, քանի որ վերաբերում է ընկերության արտադրանքին, գրել է The New York Times-ը։

Meta-ի արտադրանքը կարող է «օգտագործել անչափահասների թուլություններն ու անփորձությունը»՝ ստեղծելու համար վարքային կախվածություններ, որոնք սպառնում են նրանց հոգեկան բարեկեցությանը, հայտնել են Եվրահանձնաժողովում։

ԵՄ կարգավորող մարմինները կարող են տուգանել Meta-ին իր գլոբալ հասույթի 6 տոկոսի չափով, որն անցած տարի կազմել է 135 մլրդ դոլար, ինչպես նաեւ պահանջել փոփոխություններ կատարել ընկերության արտադրանքում, ընդգծել է պարբերականը։

Հետաքննությունները ողջ աշխարհի կառավարությունների ջանքերի մի մասն են, որոնք նպատակ ունեն սահմանափակել այնպիսի սերվիսներ, ինչպիսին են Instagram-ը եւ TikTok-ը, եւ պաշտպանելու համար անչափահասներին։ Երկար տարիներ Meta-ն բախվել է քննադատության իր արտադրանքի եւ առաջարկների ալգորիթմերի առնչությամբ, որոնք հատուկ մշակվել են երեխաներին գրավելու համար։

ԵՄ կարգավորող մարմինները հայտնել են, որ կապվել են ամերիկացի գործընկերների հետ հետաքննության առիթով։ Նրանք հայտնել են, որ Meta-ն խախտում է Թվային ծառայությունների մասին օրենքը, որն ընդունվել է 2022թ., որը պահանջում է, որպեսզի խոշոր օնլայն-սերվիսներն ավելի ակտիվորեն վերահսկեն իրենց պլատֆորմները անօրինական կոնտենտի մասով եւ մշակեն քաղաքականություն՝ ուղղված ռիսկերի նվազեցմանը երեխաների համար։ Ենթադրվում է, որ 13-ից ցածր տարիքի երեխաները կարող են գրանցվել հաշվեգրքում, բայց ԵՄ քննիչները հայտնել են, որ իրենց հետաքննության շրջանակում իրենք մանրամասն կուսումնասիրեն տարիքային գործոնը։

Ընկերությունն իր հերթին հայտնել է, որ սոցցանցերի իր սերվիսները անվտանգ են երիտասարդության համար եւ նշել գործառույթներ, որոնք թույլ են տալիս ծնողներին եւ երեխաներին Instagram-ի կամ Facebook-ի օգտագործման ժամանակավոր սահմանափակումներ մտցնել։ Դեռահասների համար եւս սահմանված են կոնտենտի ավելի խիստ կարգավորումներ։ Գովազդատուներին արգելված է ցուցադրել թարգեթավորված գովազդ անչափահաս օգտատերերին՝ Meta-ի հավելվածներում նրանց ակտիվության հիմնավորմամբ։

Ամենաթարմ