Զգալիորեն աճել է Եվրամիությունում ապաստան փնտրողների թիվը։ Այս մասին հաղորդում են Funke մեդիախմբի պարբերականները: Ըստ աղբյուրի՝ հունվարից մինչև ապրիլի վերջ շուրջ 206 500 մարդ առաջին անգամ հայց են ներկայացրել ԵՄ տարածքում ապաստան ստանալու համար։
Դա 15 տոկոսով ավելին է, քան անցած տարի միևնույն ժամանակաշրջանում։ Տվյալները ստացվել են Եվրամիության անդամ երկրների ամսական հաշվետվություններից։
Որպես փախստական Եվրամիության տարածք են ժամանում հիմնականում Լատինական Ամերիկայի և Բալկանյան թերակղզու երկրների քաղաքացիները։ Հայցերի առումով առաջատարներն են Վենեսուեալան, Սիրիան, և Աֆղանստանը։
