fbpx
Աշխարհ

ԵՄ-ում վստահ չեն, որ Զելենսկին կարող է դիմակայել Մոսկվային

Եվրամիության երկրների պաշտոնատար անձինք անհանգստացած են այն բանից, որ Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատար Վլադիմիր Զելենսկին առայժ բավականաչափ պարզորոշ չի դրսևորել եվրաինտեգրացման իր ձգտումը: Այս մասին կարդում ենք The Wall Street Journal թերթում։

«Եվրոպայի պաշտոնատարներն ասում են, որ մտահոգություն ունեն այն բանի առնչությամբ, թե Զելենսկին կկարողանա արդյոք դիմակայել Մոսկվային և պահպանել Ուկրաինայի եվրոպամետ կուրսը: Նա երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել և քիչ մանրամասներ է բացահայտել կաբինետի ձևավորման ու երկրի կառավարման իր պլանների վերաբերյալ»։

Հրապարակման մեջ բերված է ԵՄ-ի երկրներից մեկի պաշտոնատարների թվից հրատարակության աղբյուրի խոսքը: Նրա կարծիքով՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում Պյուտր Պորոշենկոյի հետագա գտնվելը, «հնարավոր է՝ պակաս վատ տարբերակ կլիներ»: Այդ աղբյուրը, խոսելով Զելենսկու մասին, նշել է, որ «ոչ ոք չգիտի՝ որն է նրա ծրագիրը, ովքեր են իրականում կանգնած նրա հետևում»:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ