fbpx
Կառավարություն

Ֆինանսների նախարարը ընդունել է ԵՆԲ-ի ներկայացուցչին

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ նախարար Տիգրան Խաչատրյանն հոկտեմբերի 8-ին, ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:

«Նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը և կարևորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Սիսիան-Ագարակ ճանապարհահատվածի, Երևանի մետրոպոլիտենի և տրանսպորտային համակարգի, ջրային ռեսուրսների և ոռոգման ենթակառուցվածքների կառավարման ծրագրերը:

Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություն հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում: ԵՆԲ ներկայացուցիչը նշել է, որ տեղյակ է բիզնես միջավայրի բարելավմանը միտված ՀՀ կառավարության քայլերի մասին և ընդգծել, որ բանկը պատրաստ է այդ ուղղությամբ ևս օժանդակություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին: Միաժամանակ պարոն Ցզուրան գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության մակարդակի առնչությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ բոլոր ծրագրերը կշարունակեն նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ