ISNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարիի և համապատասխան գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայությամբ անցկացվել է Հայաստան-Իրան տնտեսական համատեղ հանձնաժողովի արդյունքներն ամփոփող նիստ։
Փոխնախարարը նշել է, որ էներգետիկայի արտահանման և սվոփի հարցում Երևանի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և այս տարի կանխատեսվում է փոխանակումների 30% աճ։