«Բարսելոնան» դիտարկում է Լուիս Էնրիկեին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը, հայտնում է Cadena SER-ը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիների սպորտային տնօրեն Դեկուն մասնագետին համարում է Չավիին փոխարինելու լավագույն թեկնածուն։ Խնդիրը կարող է լինել կատալոնացիների ֆինանսական դժվարությունները, քանի որ Էնրիկեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Սակայն փարիզյան ակումբում վատ միջավայրը կարող է հանգեցնել պայմանագրի վաղաժամ խզման:
Չավին հունվարին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»: 27 տուրից հետո կատալոնացիները 58 միավորով երրորդն են Իսպանիայի առաջնությունում։