Երևանի պետական համալսարանը նոյեմբերի 15-ից անցնում է առկա ուսուցման։
Այս մասին հայտարարություն է տարածվել ԵՊՀ-ի Facebook-ի էջում։
Նշվում է, որ ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կլինեն հեռավար։
Հայտարարությունում ասվում է, որ համալսարան այցելելիս չպետք է մոռանալ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, հետևել ձեռքերի հիգիենային։