Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նշեց, որ ապրիլի 22-ին ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ վարչապետի հանդիպման նախաձեռնող կողմը եղել է Կառավարությունը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկա չէ եղել հանդիպմանը։ Լրագրողները դեկանից հետաքրքրվեցին՝ Սիմոնյանը հրավիրված չէ՞ր, թե՞ չէր եկել.
«ԵՊՀ ադմինիստրացիան ներկա է գտնվել՝ պրոռեկտորի և հոգաբարձուների խորհրդի նախագահի մասնակցությամբ։ Հրավերը կազմակերպված է եղել, համալսարանի ղեկավարությունն անպայման տեղյակ է եղել։ Չմասնակցության հանգամանքը ես չեմ կարող պարզել», – ասել է Հայկ Սարգսյանը։