ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդգար Գալստյանը կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Վահագն Վարագյանը:
«Հեղաշրջումից հետո ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներին իրենց հետ առնչություն չունեցող գործերով կանչել են քննչական մարմիններ:
Մնացել էինք ես ու Էդոն: Օղակը սեղմվում է»,- գրել է Վարագյանը և հրապարակել ծանուցագիրը:
https://www.facebook.com/photo.php?fbid=2562958823813627&set=a.247325258710340&type=3&theater