fbpx
Կրթություն

ԵՊՀ ուսանողները վերսկսում են դասադուլը

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրինագծի դեմ բողոքող` ԵՊհ հայ բանասիրության ֆալուլտետի ուսանողներն այսօր` նոյեմբերի 26-ին վերսկսել են օրեր առաջ դադարեցրած դասադուլը:

«Մենք երեք աշխատանքային օր ժամանակ էինք տվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին, որ արձգանքի մեր նամակին, սակայն արձագանք չի եղել: Մենք պահանջում ենք, որ թե նա, թե գիտական խորհուրդն իրենց դիրքորոշումը հայտնեն, դատապարտեն նախարարի պահվածքը դասախոսների հետ հանդիպմանը և հանդես գան մեր բողոքի վերաբերյալ դիրքորոշմամբ»,-ասաց ուսանողներից Գևորգ Գյուլումյանը:

Ուսանողները տեղեկություն ունեն, որ ռեկտորի ԺՊ-ն պետք է ֆակուլտետ այցելի ե պատրաստվում են սպասել նրան:

Հիշեցնենք, որ ուսանողները նոյեմբերի 6-ից 20-ը դասադուլ էին անցկացնում` իրենց անհամաձայնությունը հայտնելով նոր օրինագծի այն դրույթի հետ, որով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն» և «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել կամընտրական: Նրանց բողոքին միացել են դասախոսներ «Հայոց լեզվի», «Պատմության» ամբիոններից, որոնք ի աջակցություն ուսանողների մեկօրյա խորհրդանշական գործադուլ էին հայտարարել: Դասախոսները դրանից հետո հանդիպել են նախարար Արայիկ Հարությունյանի հետ, հայտնել իրենց բողոքները: Հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանք տարակարծիք են: Որոշ մասը կարծում է` այն արդյունավետ էր, որոշներն էլ պնդում են, որ այն ձևական, ոչ կառուցողական էր: Ուսանողներին հանդիպումը վրդովեցրել են, նրանց որակմամբ նախարարը անհարգալից է խոսել դասախոսների հետ, հեգնել նրանց: Հանդիպման վերաբերյալ դատապարտող դիրքորոշում հայտնելու պահանջով նրանք նախորդ շաբաթ դիմում հանձնեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին, որը երթով տարան կետրոնական մասնաշենք իրենց ֆակուլտետի մոտից:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ