«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է չինական Haier ընկերության հետ հովանավորչական պայմանագիր կնքելուն: Haier-ը աշխարհում ամենախոշոր կենցաղային տեխնիկայի արտադրող ընկերությունն է:
Վերջերս անգլիական ակումբը մի շարք բանակցություններ է վարել ընկերության հետ: Այն պատրաստ է վճարել մոտ 70 միլիոն ֆունտ՝ ՄՅՈւ-ի շապիկներին գովազդ տեղադրելու համար:
Հավանականությունը մեծ է, որ ակումբի ներկայիս հովանավոր «Chevrolet» -ը մոտ ապագայում կդադարեցնի համագործակցությունը մանչեսթերյան թիմի հետ: