Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ԵՊՀ-ից երեկ բերման ենթարկելու կապակցությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։
Այս մասին, Tert.am-ի հարցին, թե ստուգվել են արդյոք ոստիկանության գործողությունները, ասաց լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն` ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի բերման ենթարկվելու կապակցությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով»։
Հիշեցնենք,որ երեկ Դավիթ Ափոյանը բերման էր ենթարկվել, այնուհետև ազատ արձակվել։
Աղբյուրը՝ Tert.am
