Իրավական
11:26 25/12/2019

ԵՊՀ ուսխորհրդի նախագահին բերման ենթարկելու կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ԵՊՀ-ից երեկ բերման ենթարկելու կապակցությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։

Այս մասին, Tert.am-ի հարցին, թե ստուգվել են արդյոք ոստիկանության գործողությունները, ասաց լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն` ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի բերման ենթարկվելու կապակցությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով»։

Հիշեցնենք,որ երեկ Դավիթ Ափոյանը բերման էր ենթարկվել, այնուհետև ազատ արձակվել։

Աղբյուրը՝ Tert.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ