fbpx
Հասարակություն

Երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները կբարձանան

Երևանի ավագանին այսօրվա նիստում հավանության արժանացրեց Երևան քաղաքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերի նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է բարձրացնել երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները։ 

2019-ին 20 տոկոսով կամ 500 ՀՀ դրամով ավելանալու են ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար նախատեսված վճարները՝ 2500 դրամից դառնալով 3000 դրամ։ 

Զգալի աճ է նախատեսված Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների համար։ Մասնավորապես՝ գործիքային բաժիններում ուսուցման վճարն ավելանալու է 2800 դրամով կամ 16 %-ով, երգեցողությանը՝ 4300 դրամով կամ 28,7 %-ով, կերպարվեստինը՝ 300 դրամով կամ 3,3 %-ով, պարարվեստինը՝ 2000 դրամով կամ 15,4 %-ով, իսկ թատերարվեստինը՝ 700 դրամով կամ 8,7 %-ով: 

Ծառայությունների ավելացված վճարները սուբսիդավորվելու են քաղաքային բյուջեից, այսինքն՝ քաղաքացիները վճարելու են նախկին դրույքաչափերով նախատեսված վճարները։ 

Սույն թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ Երևանի ենթակայության 26 երաժշտական և արվեստի դպրոցներում հիմնական ուսուցմամբ սաների թիվը կազմում է 8124: 

Հայկ Մարությանը հայտարարեց, որ այս փոփոխության նպատակը երաժշտական դպրոցներում դասաժամերն ավելացնելն է, որն էլ կբարձրացնի ուսուցման որակն ու ուսուցիչների աշխատավարձերը։

2019-ին նախատեսվել են նաև նոր տեղական վճարներ, մասնավորապես՝ Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվել է 1500 դրամ, իսկ քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը՝ 49300 դրամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ