ԱՄՆ Դյուկի համալսարանի գիտնականները պարզել են, որ X սերնդի և հազարամյակի ներկայացուցիչների շրջանում սպասվում է կյանքի տևողության նվազում և վաղաժամ մահվան ռիսկի աճ, հաղորդում է Science Daily-ը:
Հետազոտողների խոսքերով, ռիսկային խմբերում ընդգրկվել են 38-45 և 27-37 տարիքային խմբերը: Մասնագետները վերլուծել են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններից ստացված 1990-2016 թվականների տվյալները՝ մահվան հավանական պատճառները պարզելու համար:
Փորձագետների կարծիքով, X սերնդի և հազարամյակի ներկայացուցիչները 2008թ.-ին բախվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, դժվարություններ են կրել աշխատանքի գտնելու հետ կապված, ինչը մեծապես ազդել է նրանց առողջության վրա: Մահվան հիմնական պատճառներն են ինքնասպանությունը, թմրամիջոցների օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, շաքարախտը, քաղցկեղը և ճանապարհատրանսպորտային պատահարները: Այնուամենայնիվ, գործոնները փոփոխվում են կախված ռասայից, սեռից և էթնիկ պատկանելությունից:
Բացի այդ, փորձագետները որոշել են, որ XX դարի կեսերին ծնված սերնդի ներկայացուցիչների մոտ թմրամիջոցներից, ճանապարհատրանսպորտային պատահարներից, սպանություններից, ինքնասպանություններից, ՄԻԱՎ-ից և քրոնիկ թոքային հիվանդություններից մահացության ռիսկերը նույնպես մեծ են:
