1-ին զորամիավորումում ամփոփվել են եռամսյակի արդյունքները

Ամենադիտվածներ

Հուլիսի 12-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 1-ին զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։

«Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են զեկույցներ զորամասերում կատարված աշխատանքների վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:

Զորամիավորման հրամանատարն ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ է տվել և առաջադրել 2021թ. երրորդ եռամսյակի խնդիրները:

Ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

 

Ամենաթարմ