Իրանը գործարարների խումբ կգործուղի Հայաստան

Ամենադիտվածներ

Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները կերկարացվեն ևս 2 շաբաթով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 12-ին Իրանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ հուլիսի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Կենտրոնական նահանգ:

«Այցի ընթացքում ՀՀ դեսպանին ընդունել է նահանգապետ Սեյեդ Ալի Աղազադեն, որի հետ քննարկվել են ՀՀ-ԻԻՀ տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման խնդիրները և այդ համատեքստում կողմերի համապատասխան կառույցների ներուժի առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները:

Կենտրոնական նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում կազմակերպված գործարար համաժողովի ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ տնտեսության և գործարար միջավայրի վիճակը, առևտրային և ներդրումային ծրագրերի իրականացման առավել բարենպաստ ուղղությունները և պատասխանել գործարարների բազմաթիվ հարցերին:

Համաժողովի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել նահանգի գործարարներից բաղկացած խումբ գործուղել Հայաստան՝ տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունների քննարկման նպատակով:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը եղել է նահանգի մի շարք ձեռնարկություններում:

Դեսպան Թումանյանը Կենտրոնական նահանգ կատարած այցի նպատակների և հայ-իրանական տնտեսական հարաբերությունների մասին հարցազրույց է տվել նահանգային ռադիոհեռուստատեսությանը (IRIB):

Օրվա ավարտին դեսպան Թումանյանն այցելել է Արաքի Սուրբ Մեսրոպ եկեղեցի և հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();