fbpx
Քաղաքականություն

Մակրոնը կոչով դիմել է Լիբանանի քաղաքական ուժերին

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ։ Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ ցանկացել է օգնել այն հակասությունների հաղթահարմանը, որոնք առկա են մերձավորարևելյան այդ երկրի նոր կառավարության ձևավորման ճանապարհին։

Մինչ այս Ֆրանսիան Լիբանանում ծագած քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ էր մշակել, որով այդ երկրի առաջատար քաղաքական ուժերը պարտավորվում էին նոր կառավարություն ձևավորել մինչև սեպտեմբերի 15-ը։

Նախագահ Մակրոնը սեպտեմբերի 1-ին Բեյրութ կատարած այցի ժամանակ չէր բացառել, որ Ֆրանսիայի կողմից մշակված ճանապարհային քարտեզում տեղ գտած պահանջները չկատարելու դեպքում Լիբանանի դեմ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ