fbpx
Քաղաքականություն

Երախտապարտ ենք Իտալիային Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելու համար․ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Rai 24 լրատվականին։

Նախարարը կարևորել է, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև այլ պետությունները, ազգերը շարունակեն ներգրավվածությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

«Հայերը երախտապարտ են Իտալիային և իտալական խորհրդարանին անցյալ տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությանը ճանաչող բանաձև ընդունելու համար: Նույն գործընթացը ընթանում է աշխարհի տարբեր անկյուններում: Որոշիչ է նաև այն, որ Թուրքիան հաշվի նստի սեփական պատմության հետ:

Ճանաչել աշխարհում իրականացված յուրաքանչյուր ցեղասպանություն հանձնառություն է հաջորդ ցեղասպանությունների կանխարգելման համար, հստակ ուղերձ հետապնդման ենթարկվողների, որ այլևս անպատժելիություն գոյություն չունի»,-նշել է Զոհրաբ Մնացականյանը։

https://www.facebook.com/MFA.Armenia/videos/726556534420910/?v=726556534420910

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ