fbpx
Հասարակություն

Երբ Դավիթը, որպես թեկնածու, խախտեց օրենքը, դրա մասին առաջինը մենք գրեցինք. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ վարչապետի Նիկոլ Փաշինյանի գրառմանը:

«Չգիտեմ, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ախպերական» հարաբերությունների մասին խոսելիս, բայց միանգամից ասեմ, որ երբ Դավիթը, որպես թեկնածու, խախտեց օրենքը, դրա մասին առաջինը մենք գրեցինք, թեև Դավիթը իմ ընկերն է:

Բայց այս գործում կան ակնհայտ խնդիրներ (մի ամբողջ փունջ) և ես հուսով եմ, որ վարչապետի կողմից «նորմալ քննության ապահովելը» կարտահայտվի քննության բազմակողմանիության ապահովմամբ և ոչ «Վանեցյանի գործնա, թող ինքն էլ անի»-ով:

Հ.Գ. Իմիջայլոց, ինչի՞ համար ենք մեք ՀՔԾ պահում, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի գործը պիտի ԱԱԾ-ն քննի»,- գրել է նա:

 

Նիկոլ Փաշինյանի գրառումը՝

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2298622850458097

Դանիել Իոաննիսյանի գրառումը՝

https://www.facebook.com/danioanis/posts/10217740188993524

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ