Իրավական

Հայտնի է, թե երբ է Երևանում գործարկվելու նոր պարեկային ծառայությունը

ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն այսօր Կառավարության նիստին խոսեց գործարկվելիք Պարեկային ծառայությունից։

Նա ասաց, որ այս ծառայության փիլիսոփայությունն այն է, որ ոստիկանությունը լինի հանրությանը ծառայող և օգնության հասնող, ինչը ժողովրդավարական հասարակարգերին բնորոշ է։

Նրա խոսքով՝ հունվարից մեկնարկած կրթական ծրագիրն ավարտվում է հունիսին ու Երևանում պարեկային նոր ծառայության գործարկումը նախատեսված է արդեն հաջորդ ամիս՝ հուլիսին։

Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է իրավապահ համակարգի կադրերի այս տեսակի ընտրություն և այս տեսակի կրթություն:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ