fbpx
Աշխարհ

Ե՞րբ Բելառուսում միջուկային զենք կտեղակայվի․ պարզաբանել է Լուկաշենկոն

«Միութենական վճռականություն-2022» ռուս-բելառուսական զորավարժությունների ընթացքին ծանոթանալուց հետո Բելառուսի հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին ասել է, թե երբ Բելառուսում միջուկային զենք կտեղակայվի։ Նա նշել է, որ դա միայն տեղի կունան Արևմուտքի կողմից սպառնալիքների դեպքում։

«Անհրաժեշտության դեպքում, եթե նման ապաշնորհ, հիմար քայլեր ձեռնարկեն մեր հակառակորդները և մրցակիցները, մենք կտեղադրենք ոչ միայն միջուկային զենք, այլև գերմիջուկային, հեռանկարային զենք, որպեսզի պաշտպանենք մեր տարածքը։ Եթե Բելառուսի համար ոչ բարեկամական երկրների կողմից ոչ մի սպառնալիք չառաջանա, ապա միջուկային զենքն այստեղ 100 տարի պետք չէ»,- ասել է Լուկաշենկոն, որի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ