Երբ Սերժ Սարգսյանի եղբայրը ամբիոնի վարիչ էր, ակտիվ ուսանողներին հեռացնում էին․ Ֆիդանյան

Հրապարակող՝

Տարեսկզբից մինչև հիմա Թուրքիայում մահացել է 88 ռուս զբոսաշրջիկ

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սերժի եղբորը՝ Լևոն Սարգսյանին, հերթական մեղադրանքն է առաջադրվել այս անգամ փողերի լվացման համատեքստում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի քրեական գործի շրջանակներում:

Այս կերպարը երկար տարիներ աշխատում էր Աստվածաբանական ֆակուլելտում, եթե հիշողությունս չի դավաճանում եկեղեցու պատմության ամբիոնի վարիչն էր: Եվ բնականաբար պարզ էր, թե ինչու էին 2008-ին հատկապես այդ ֆակուլտետում ուսանողների շրջանում ընդդիմության նկատմամբ անգամ դասերի ժամերին հակաքարոզ անում, իսկ ակտիվ ուսանողներին ֆակուլտետից հեռացնում:

Ինձ հեռացրեցին 2009-ին, ինչպես ֆակուլտետի ներսում իշխանության քարոզչությամբ զբաղվող աշխատող դասախոսն էր ասում ընդդիմության ցույցերին մասնակցելու և Լևոն գոռալու համար)):

Հ.Գ. Լավ է որ մեղադրանք է առաջադրվել այդ անձնավորությանը: Բոլոր հանցավորները պետք է պատժվեն»:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2492117037504222

Ամենաթարմ