Ես զգում էի, որ «Ինտերը» իմ տունն է ողջ կյաքի համար։ Այս մասին ասել է Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն՝ պատմելով, թե ինչ հանգամանքներում է ստիպված եղել լքել իր ակումբը: Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
«Ես երբեք չեմ ցանկացել հեռանալ «Ինտերից», քանի որ զգում էի, որ դա իմ տունն է ողջ կյանքի համար: Ես երբեք նախագահին չեմ դիմել պահանջով, որ հեռացնի գլխավոր մարզչին, քանի որ դա սխալ էր, դա իմ ոճը չէր:
Այնուամենայնիվ, մենք վերջնակետին էինք հասել Էկտոր Կուպերի հետ, ես պարզապես չէի կարող որևէ բան անել: Նա ինձ վատ էր վերաբերվում: Չգիտեմ՝ կարո՞ղ էր արդյոք այդ իրավիճակը փոխել սկուդետո նվաճելը»,-ասել է ֆուտբոլիստը։
Ռոնալդոն նշել է, որ ինքը համոզված էր, որ Մասսիմո Մորատտին կհեռացնի Կուպերին, դրա համար էլ իր համար տհաճ անակնկալ էր, երբ նա աջակցեց մարզչին:
«Այդ պահին ես չափազանց հպարտ էի ու որոշեցի հեռանալ:
Քաղաքը, որն առաջ սիրում էր ինձ, հիմա ատում էր: Ես ոստիկանության պաշտպանության կարիքն ունեի: Դա ծանր էր: Ես պաշտում եմ Մորատտիին: Ինձ համար նա հոր պես է եղել: Մենք այդ իրավիճակի մասին եկել ենք այն եզրակացության, որ երկուսս էլ սխալներ ենք թույլ տվել»,-ասել է Ռոնալդոն։