Էկո

Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 14-ի

Ճապոնիան պատուհասած «Հագիբիս» հուժկու թայֆունի զոհերի թիվը հասել է 14-ի, ևս 16-ը համարվում է անհետ կորած: Այս ասին հայտնում է Kyodo-ն:

Ընդհանուր առմամբ՝ տարերքից տուժել է ավելի քան 120 մարդ: Նշենք, որ տարհանվել է ավելի քան 7 միլիոն մարդ:

Նշենք, որ «Հագիբիս» թայֆունի մոտենալու պատճառով ճապոնական ավիաընկերությունները որոշել են չեղարկել հոկտեմբերի 12-ին նախատեսված մոտ 800 ներքին չվերթ: Միաժամանակ, երկաթուղային JR օպերատորը շաբաթ որոշել է նվազեցնել Տոկիոյից Օսակա ուղղությամբ գնացքների երթևեկը, իսկ կեսօրից հետո ամբողջությամբ դադարեցնել: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ են լինելու նաև Խաղաղ օվկիանոսի ափամերձ ավտոճանապարհները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ