fbpx
Սպորտ

Երբեք չէի էլ կարող երազել այս ամենի մասին. Բելինգհեմը՝ Ռեալում խաղալու մասին

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է իսպանական ակումբում խաղալու մասին։

«Եթե դու «Ռեալում» ես, ապա պետք է հաղթահարես քննադատությունները: Եթե ​​դու այստեղ ես, ապա կարող ես դա անել: Ամեն օր դու հագնում ես «Ռեալի» մարզաշապիկը և զգում, թե որքան լավ է դա: Ես երբեք չէի կարող երազել նման բանի մասին»,- Բելինգհեմի խոսքերն է փոխանցում լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ Բելինգհեմը մադրիդյան ակումբի խաղացող է դարձել անցած ամառ։ Անգլիացին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»: Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ