ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 4-ին և 6-ին N զորամիավորման զորամասերում տեղի են ունեցել զինվորական երդման հանդիսավոր միջոցառումներ:
«Հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները:
- Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկությունը
- Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
Հրամանատարները շնորհավորել են նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։