fbpx
Աշխարհ

Էրդողանի վարկանիշը սրընթաց նվազում է

Ամերիկյան հայտնի «Bloomberg» ընկերությունը սոցիոլոգիական հարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու քաղաքական գործիչների վարկանիշը։

Ըստ հարցմանը՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի խորացմանը զուգընթաց մեծ անկում է ապրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) վարկանիշը։

Սոցհարցումները փաստում են, որ սա պատմական ամենացածր արդյունքն է։ Այս ամենին զուգահեռ աճում է Էրդողանի մրցակիցների վարկանիշը։

Մասնավորապես աճել են Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) գործիչներից Էքրեմ Իմամօղլուն և նրա կուսակից, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի վարկանիշերը։

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ