Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այդքան էլ գոհ չի հեռացել Նյու Յորքից, քանի որ նրա վարչակազմին չի հաջողվել հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Այս դեպքից հետո Էրդողանը սկսել է ուշագրավ ու ընդգծված դրական տոնայնությամբ խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։
Վերադառնալուց հետո Էրդողանը գրավոր կերպով հարցազրույց է տվել լրագրողներին։
Նա թուրքական ԶԼՄ-ներին ասել է, որ Ռուսաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ ճիշտ որոշումներ է ընդունել։
Էրդողանը նշել է, որ Պուտինի հետ հեշտ է կապվել ու կարևոր հարցեր քննարկել։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հասցեին Ռուսաստանը սխալ գործողություններ թույլ չի տվել։

