Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ ասել է՝ «Անկարան չի ճանաչում «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող քայլերը»։
Նա նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ներսում էլ կառուցողական դիրքորոշում է որդեգրել: Էրդողանը հիշեցրել է, որ թուրքական կողմն ամենակարճ ժամանակահատվածում սպասում է Պուտինի այցին:
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և կոչ արել կարգավորել իրավիճակը՝ Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա։
«Թուրքիան աջակցում է Ուկրաինայի՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն ուղղված գործողություններին»,- շեշտել է Էրդողանը։