Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի ՆԱՏՕ-ի առաջնորդների առցանց գագաթնաժողովին։ Նա գագաթնաժողովի պատճառով հետաձգել է Աֆրիկյան մայրցամաքում շարունակվող իր այցը Գվինեա-Բիսաու և Սենեգալ կատարած այցից հետո վերադարձել Թուրքիա։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ անընդունելի համարելով Ռուսաստանի որոշումը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման վերաբերյալ։