Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով Ուզբեկստանում է

Ամենադիտվածներ

2019 թվականին Էրդողանին վիրավորելու համար 3800 մարդ է ազատազրկվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան։ Այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ նրան ուղեկցում է կինը։

Աղբյուրը նշում է, որ Էրդողանին ուղեկցում են նաև արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Վեդաթ Բիլգինը, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթին Ալթունը:

Այցի ընթացքում Թուրքիայի և Ուզբեկստանի ղեկավարները կմասնակցեն Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի երկրորդ նիստին։

Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ