fbpx
Աշխարհ

Էրդողանը վերջինն է, որ կարող է մեր գլխին խրատ կարդալ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր ելույթ է ունեցել և արձագանքել Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահը Նեթանյահուի հասցեին քննադատություն էր հնչեցրել` հերթական անգամ համեմատելով նրան Ադոլֆ Հիտլերի հետ։

«Էրդողանը, որ ցեղասպանություն է իրականացրել քրդերի նկատմամբ և ռեկորդակիր է իր ռեժիմի դեմ հանդես եկող լրագրողներին ձերբակալելու թվով, վերջինն է, որ կարող է մեզ խրատ կարդալ», – ասել է Նեթանյահուն։

Քաղաքական գործիչը հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պայքարում է ՀԱՄԱՍ–ի դեմ, որին «փառաբանում» է Էրդողանը և բազմիցս ընդունել է իր մոտ։

Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «դահիճ» և «մարդասպան» է անվանել, հայտարարել, որ նա Գազայի հատվածում ցեղասպանություն է կազմակերպել իր քաղաքական կարիերան երկարացնելու և Իսրայելում իր դեմ սկսված դատական գործընթացից խուսափելու համար։ Բացի այդ, Անկարան հրաժարվում է ՀԱՄԱՍ–ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ