Աշխարհ

Էրդողանի հայտարարությունն անտեղի էր․ Եվրախորհրդի նախագահ

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության վերաբերյալ Twitter-ում գրառում է արել։

Անդրադառնալով նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներինին՝ նա մասնավորապես նշել է.

«Մեզ համար անընդունելի է, որ փախստականների գործոնը զենքի վերածեն և մեզ շանտաժ անելու համար օգտագործեն: Էրդողանի երեկվա հայտարությունն անտեղի էր»:

«Թուրքիան պետք է հասկանա, որ մեր հիմնական մտահոգությունն այն է, որ սա կարող է հանգեցնել մեկ այլ մարդկային ողբերգության»,- նշված է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ