fbpx
Աշխարհ

Էրդողանը Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևի ֆոնին ԱՄՆ-ին հիշեցրել է հնդկացիների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձևն՝ այդպիսով պատասխանելով ԱՄՆ Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրության ժամանակ Հայերի ցեղասպանության ճանաչմանը։

«Մենք ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ ենք բացել 1915 թվականի իրադարձությունների մասին: Եկեք ուսումնասիրեք: Մենք խոսում ենք՝ փաստաթղթերը մեր ձեռքում պահած: Մենք նույնպես պետք է ձեր դեմ քայլեր ձեռնարկենք մեր խորհրդարանի այդօրինակ որոշումներով: Եվ մենք դա կանենք: Կարելի՞ է արդյոք չասել հնդկացիների մասին Ամերիկայի վերաբերյալ խոսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է»,-ասել է Էրդողանը A Haber հեռուստաալիքի եթերում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևը, որը ներկայացվել է սենատոր Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի կողմից 4-րդ անգամ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ