fbpx
Աշխարհ

Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան՝ մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Թուրքիայի կապի և տեղեկատվության նախարարությունից հայտնում են, որ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած բարձրագույն խորհրդի նիստը կայանալու է Բաքվում, որին մասնակցելու են կառավարության անդամները:

Նշվում է, որ խորհրդի նիստի շրջանակներում իրականացվելիք հանդիպումներում տարբեր ձևաչափերով քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները և երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները:

Ըստ նախարարության տեղեկատվության՝ նախատեսվում է, որ երկու երկրներիի ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային որոշ հարցերի շուրջ:

Նշենք, որ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը տեղի էր ունեցել 2011-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ