Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր՝ հոկտեմբերի 25-ին, TRT հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ մտադիր է նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով մեկնել ԱՄՆ:
«Պարոն Թրամփը շատ անկեղծ է իմ նկատմամբ, նա միշտ շատ ազնիվ է:
Իհարկե, մենք կպատասխանենք հրավերին և պատվիրակությամբ ԱՄՆ կմեկնենք նոյեմբերի 13-ին»,-ասել է նա:
ԱՄՆ նախագահն Էրդողանին հրավեր էր ուղարկել դեռևս հոկտեմբերի սկզբին, սակայն հետագայում նշվել էր, որ հանդիպումը հնարավոր է՝ չկայանա: