Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն «արյունոտ ձեռքերով» գրում է Գազայի պատմությունը` Իսրայելին զենք մատակարարելով:
«Այսօր Բայդենը հաստատել է Իսրայելին զենքի մատակարարման մասին կարևոր փաստաթուղթ: Իսկ խոսքով նրանք հանդես են գալիս զինաթափման օգտին: Հարգելի պարոն Բայդեն, Դուք կանգնեցիք հայերի կողքին, հիմա դուք արյունոտ ձեռքերով գրում եք Գազայի պատմությունը, որն անհամաչափ ուժի կիրառման է ենթարկվում»,- ասել է նա` հավելելով, որ Թուրքիան չի լռելու: