Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է որ Թուրքիայի ԱԳՆ խոսնակը Միջերկրական ծովում թուրքական սադրանքները դատապարտող ՀՀ ԱԳՆ հայտարարություններին ի պատասխան իրենց հատուկ ցինիզմով ոչ ավել ոչ պակաս հայտարարել է, որ Հայաստանը շփոթում է աշխարհագրությունը, որովհետև խոսքը գնում է Միջերկրական ծովի մասին և ոչ թե Սևանա լճի և նշել որ Հայաստանը չափն անցնում է:
«Ի պատասխան այսպիսի հայտարարության հայկական կողմը պետք է էլ ավելի խորացնի իր հարաբերությունները Հունաստանի և Կիպրոսի հետ, ինչպես նաև առավել խորը քայլեր պետք է ձեռնարկի ձևավորվող հակաթուրքական կոալիցիայում իր տեղը ունենալու համար: Սա առաջին հերթին ազգային անվտանգության հարց է, որովհետև կա խնդիր զսպել ագրեսիվ քաղաքականություն վարող Էրդողանյան անկանխատեսելի Թուրքիային: Եվ երկրորդ՝ սա հնարավորություն է էականորեն բարձրացնել մեր կշիռը միջազգային ասպարեզում»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/david.fidanyan/posts/3279025402146711