Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Էրդողանը չի բացառել, որ Շուշիում ստորագրված Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացման համաձայնագրում կարող է խոսք լինել Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի ստեղծման մասին:
«Դա դուրս չի գալիս հռչակագրի դրույթներից։ Այդ թեման կարող է իր զարգացումը ստանալ Պուտինի հետ Ալիեւի խորհրդակցությունների ընթացքում: Եվ մեր բանակցությունների ընթացքում այն նույնպես կարող է իրականացվել յուրովի», – հայտարարել է Էրդողանը: