Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։
«Էրդողանի ու նրա նախարարների արտահայտությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա։ Հարևան երկրների միջև ծագած լարվածությունը պետք է լուծել անկողմնակալ ձևով, արդարությամբ։ Ցեղային ու կրոնական կողմնակալությունը վնասում է տարածաշրջանի խաղաղությանը»,- ասված է Կարո Փայլանի գրառման մեջ։
https://www.facebook.com/gpaylan/posts/3123001831123045?__xts__[0]=68.ARCe3UcwEG0eGMiH0g-hPMKO3d4G7r8pK3qgqf-OTAsNjznqGN4mS-LTslFfFzy8vACi7LMw8WOSi46FyAjoZeKP8zWqpCJCYDLYXB-d5A_YHQzauPggaQ2QiaizUCUGpIRenYD-Txj_TN2H1v20huAshFcvUvdyCjEYC8ZIspIZTaGK6X4hD3Av-2URRjW-Um0g6tak6zjTCP3Rggqu3oeDuR9sIHORO4azZpHZn2uZ05Zr5BL_PwNvmwVOFseVcxhUvoXD9NErvCYz12aSr9jKf-_l_TLRtGtjvNMJJsuXCETzd5G6Br_GcMmYkTB2iGK4vpIyV90WmqwBC0LcqA&__tn__=-R
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի սադրանքների հետևանքով հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող բախումներին անդրադարձած Էրդողանը հայտնել էր, որ շարունակելու են իրենց բոլոր հնարավորություններով «բարեկամ և եղբայր Ադրբեջանի կողքին լինել»։