Աշխարհ

Էրդողանը ցանկանում է 2023 թվականին աշխարհում նոր դարաշրջան սկսել

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է 2023 թվականին տարածաշրջանում և աշխարհում «նոր դարաշրջան» սկսել։

2023 թվականին նշվելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:

Այսօր՝ Թուրքիայի Հանրապետության 97-ամյակի կապակցությամբ ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում Էրդողանն շեշտել է, որ Թուրքիան հետ է մղում «գրոհների ալիքները» մեկը մյուսի հետեւից:

«Մեր երկիրը շարունակելու է գործել իր տեսլականին եւ իր օրակարգին համապատասխան՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասում և ինչ է անում», – ընդգծել է Թուրքիայի նախագահը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ