fbpx
Աշխարհ

Էրդողանն առաջարկել է Սուրբ Սոֆիայի տաճարին կրկին մզկիթի կարգավիճակ տալ

Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը կարող է փոխվել թանգարանից մզկիթի, որ այնտեղ հնարավոր լինի անվճար այցելել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այժմ մուտքը տաճար-թանգարան արժե մոտ 10 դոլար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Բոլոր դավանանքների հետևորդ զբոսաշրջիկներն այժմ կարող են անվճար մուտք գործել հարևանությամբ եղող Կապույտ մզկիթ։ Նույնը կարելի է անել Սուրբ Սոֆիայի դեպքում»,-ասել է Էրդողանը։

Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է աշխարհում ամենամեծ քրիստոնեական տաճարը։ Բյուզանդական կայսրության անկումից և թուրքերի` Կոստանդնուպոլսի գրավումից հետո այն վերածվեց մզկիթի։ 1934 թվականին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքը հրամայեց տաճարը վերածել թանգարանի։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ