fbpx
Աշխարհ

Էրդողանը ցանկանում է դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ

news.am-ը գրում է՝

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Իսրայելում դիվանագիտական առաքելությունը Երուսաղեմ տեղափոխելու հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թուրքական առաջնորդի աշխատակազմում իր աղբյուրին։   

Էրդողանը հայտնել է Աբասին, որ Թուրքիան շարունակում է սատարել պաղեստինցի ժողովրդին։

Նշենք, որ արդեն 70 տարի ձգվող իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ իրավիճակը շարունակում է բարդ լինել։

ԱՄՆ որոշումը  դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին միայն սրել է իրավիճակը՝ առաջացնելով հերթական էսկալացիայի ալիքը Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին։

Իսրայելը Երուսաղեմը համարում է իր միակ և անբաժան մայրաքաղաքը, այդ թվում՝ նրա արեւելյան շրջաններն ու պատմական կենտրոնը։

Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է Արևմտյան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին։ Այսպիսով, Ավստրալիան միացավ այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ն, Գվատեմալանն, Չեխիա, Բրազիլիան և Հոնդուրասը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ