fbpx
Աշխարհ

Ֆրանսիական ոստիկանությունը 220 մարդ է ձերբակալել

Երեկ երեկոյան ֆրանսիայի ոստիկանությունը ավելի քան 220 մարդ է ձերբակալել «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով France Info ռադիոկայանին։

Աղբյուրը նշում է, որ 81 մարդ պահվում է կալանքի տակ։ Մինչ այդ Փարիզում ձերբակալվել էր ավելի քան 140 մարդ։

Ֆրանսիական ոստիկանության տվյալներով, որոնց հղում են կատարում ֆրանսիական լրատվամիջոցները, 18։00-ի դրությամբ ցույցերին մասնակցել է ավելի քան 38 հազար մարդ երկրի ամբողջ տարածքում։ Անցած շաբաթ փողոցներ դուրս էին եկել շուրջ 66 հազար «դեղին բաճկոնավորներ»:

Շաբաթ երեկոյան Ելիսեյան դաշտերում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ։ Իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ եւ ջրնետ մեքենաներ։ Ներկայում շարժման մասնակիցները լքել են պողոտան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ