Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը երկրի նախագահի անունից դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի խորհրդարանում Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցության փոխնախագահ Էնգին Օզքոչի դեմ։ Էրդողանը պահանջել է 1 միլիոն լիրա (շուրջ 165 000 դոլար) փոխհատուցում բարոյական վնասի համար: Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Օզքոչի նկատմամբ` «նախագահին վիրավորելու» մեղադրանքով, այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ի Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որից հետո Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչն իր ելույթում Թուրքիայի նախագահին անվանել է ստոր և անազնիվ։ Նա Էրդողանին մեղադրել է թուրք զինվորականներին պատերազմի մեջ ներքաշելու համար։