Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ինքնուրույն հաղթել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, բավական է, որ ԱՄՆ-ը Անկարային նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերի. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ինքներս կապահովենք մեր սահմանների անվտանգությունը: Մենք կհաղթենք ԻՊ-ին, և ես ասացի նախագահ Թրամփին, որ բավական է, որպեսզի իրենք մեզ նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերեն: Մանբիջը մենք նույնպես կվերցնենք և կփոխանցենք տերերին»,-ասել է Էրդողանը Անկարայում ելույթի ժամանակ: