Ինչպես հայտնել ենք երեկ՝ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։
Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։
Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ բիզնես կենտրոն մտած անձը Արթուր Թորոսյանն է։ Նրա Facebook-ի էջից կարելի է եզրակացնել, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է։
Նա գրառումներից մեկում հույս է հայտնում, որ մինչև ՀՀ անկախության 28-րդ տարելիցիը Ռոբերտ Քոչարյանը կլինի ազատության մեջ։
Մեկ այլ գրառմամբ էլ շնորհավորում է երկրորդ նախագահի ծնունդը։
Նշենք, որ Հենց «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում է գործում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
